▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցինիկության գագաթնակետն է. ԼՂՀ ՊԲ-ն՝ Ադրբեջանի նախարարի հայտարարության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց եւ երեխաների հետ», թերեւս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք Թալիշի վայրագրությունների լուսանկարները: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

«Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա եւ Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկավարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետեւ վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…

Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց եւ երեխաների հետ» եւ ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով»,- ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին