▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չլսեց Բաբայանին Ռուբեն Վարդանյանը՝ չհագավ սպարտիվկա ու բոթաս․․․»

Էդուարդ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  

Չլսեց Բաբայանին Ռուբեն Վարդանյանը. Չհագավ սպարտիվկա ու բոթաս (նկարներից երևում է), իսկ ո՞րն ավելի լավ կլիներ` նաև սպիտակ կուրտկա` գուցե կապիշոնով։

Իսկ ավելի լուրջ, թշնամին թերևս գիտի ով է իրենից բան ներկայացնում (մեզ համար դրական իմաստով)։

Հուսով եմ որ Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ ու առանց էական բացասական հետևանքների դուրս կգա իրավիճակից։

Հակառակը շատ մեծ հարված կլինի մեզ։

Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք  Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացված․ Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թաթարստանի վերաբերյալ պրոպագանդիստական հիստերիան կմեղմվի, եթե Թաթարստանը փոխարինենք Բուրգունդիայով կամ էլ Մերիլենդով։ Սա ընդամենը նողկալի արշավ է, առանց բովանդակության և գաղափարի։
Ռուբեն Վարդանյանին կարելի է քննադատել շատ ավելի առարկայական և իդեոլոգիական դիրքերից, բայց միայն վերադարձից հետո։
Ստորություն է, երբ ադրբեջանցու, ռուսի ձեռքով հասնում ես քո ներքին հարցի լուծմանը կամ էլ այս կամ այն անհատի չեզոքացմանը, լինի դա Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահները և նույնիսկ Նիկոլ Փաշինյանը»։

Թարմացված․ «ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։
Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Թարմացված․ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն ինչ էլ ակնհայտ է. սամվելը բաբայանն ադրբեջանցիներին ձեռքով բարևել է, որովհետև հետները սերտ բարեկամական կապի մեջ է ու ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչու էր մի քանի ամիս առաջ Արցախում նախագահ ուզում դառնալ:
Ռուբեն Վարդանյանն էլ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, ցանկացել է ուղղաթիռով դուրս գալ՝ ինչին կտրականապես դեմ է եղել ադրբեջանական կողմը: Չեմ կարծում՝ Ռ. Վարդանյանի այս քայլը եղել է չգիտակցված»։

Թարմացված․ Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացու իրավունքները, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին։

Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին