▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխախոտային արդյունաբերությունը ընդդեմ երկրի. Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացնում Ֆիլիպ Մորիսի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ծխախոտային արդյունաբերությունը ընդդեմ երկրի

2010թ. փետրվարի 19-ին Ֆիլիպ Մորիս ծխախոտային արտադրողը դատական հայց էր ներկայացրել Ուրուգվայի դեմ։ Ծխախոտային ընկերությունը բողոքում էր, որ Ուրուգվայի հակածխախոտային օրենսդրությունը արժեզրկում է իր ծխախոտային ապրանքային նշանները և ներդրումները երկրում և պահանջում էր փոխհատուցում Շվեյցարիայի և Ուրուգվայի միջև կնքված ներդրումների երկկողմանի համաձայնագրի հիման վրա (Ֆիլիպ Մորիս Ինթերնեշլի գլխամասը շվեյցարական Լոզան քաղաքում է տեղակայված)։

Դատական հայցի լուծումը, որը ազդեցություն ունեցավ նաև միջազգային դատական իրավունքի վրա, տևեց 6 տարի և ավարտվեց 2016թ. հուլիսի 8-ին։

Համաշխարհային բանկի շրջանակներում գործող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը Ֆիլիպ Մորիսի հայցը մերժեց՝ հանրության առողջությունը վեր դասելով ընկերության կորպորատիվ շահերից և ստիպելով հայցվորին վճարել պատասխանողի՝ դատարանում կատարված ծախսերը։

Վերջնական վճիռը պահանջում էր Ֆիլիպ Մորիսին վճարել 7մլն ԱՄՆ դոլար Ուրուգվային։

Մանրամասները՝այստեղ։

Կարդացեք նաև՝

Արսեն Թորոսյանի սկանդալային գրառումը Ֆիլիպ Մորիս ընկերության մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին