▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել. Անվանի կոմպոզիտորն՝ Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օրերս այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները:

 

 

 

«Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, համույթներ, անձեր, մինչև վերջին դրամը, դա փաշինյանական ձեռագիր է՝ հաշվետու լինել, անկեղծ, ազնիվ լինել: Դրա մասին էի Ձեզ ուզում: Ուզում էի ասել, այն հպարտության մասին, որը ես ապրեցի և զգացի, թե ինչ նշանակություն եք Դուք տալիս դասական երաժշտությանը: Որքան ժամանակ հատկացրեցիք, կազմակերպություն եք ստեղծել։ Սա էլ հեղափոխություն է»,- ասել է Վլադիլեն Բալյանը՝ հավելելով, որ դասական երաժշտությանն աջակցելու ոլորտում ի դեմս վարչապետի տիկնոջ տեսնում է զինակցի:

 



«Շատ շնորհակալություն Ձեր խոսքերի, գնահատականի համար, որ տվեցիք իմ աշխատանքին, իմ ամուսնուն:  Անհամբեր սպասում եմ, որ իրեն այսօր տեսնեմ և պատմեմ այս հանդիպման մասին: Պատմեմ Ձեր խոսքերի մասին, փոխանցեմ, թե ոնց եք գնահատում իր աշխատանքը, իմ աշխատանքը, որովհետև հավատացե´ք, Ձեզանից դա լսելը մեզ մեծ ուժ է տալիս և շատ շնորհակալ եմ, որ Դուք մեզ արժանացրեցիք այդպիսի գնահատականի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին