▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն՝ «Փարվանա» ռեստորանային համալիրում

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում, տեղեկացնում է shamshyan.com-ը։  

Ժամը 00:50-ին «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, որը հիվանդանոց  է տեղափոխվել «Փարվանա»  ռեստորանային համալիրում  տեղի ունեցած վիճաբանությունից հետո:

Ոստիկանության  Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, որը ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին