▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 5 ամիս տեւած դատաքննության ընթացքում դատարանը ավելի քան 8 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։

Հիշեցնենքոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելուավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելուավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելուպետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թհունիսի 19-ին։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին