▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժել է Լևոն Սարգսյանի որդու և դստեր բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և դստերը՝ Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը:

Հիշեցնենք, որ Նարեկ և Անի Սարգսյանները և նրանց հայրը` Լևոն Սարգսյանը մեղադրյալ են ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագման ենթակա գույք թաքցնելու կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում:

Հիշեցնենք նաև՝ «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին