▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը. . .

«Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվերաբացվի հուլիսի կեսերից». Ավինյան

Վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Հունիսի 2-ին պատրաստ կլինեն կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին 350 թեստերը

440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված շնչառական ապարատին․ Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ

Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ... մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

Համավարակով պայմանավորված՝ փոխվել է բուհերում ընդունելության քննությունների ամբողջական կարգը

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում

5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթն ընտանիքի 6-րդ երեխան է

Մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք․ Լուկաշենկո

Դատախազը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի

Կասեցրել է մի շարք տնտեսավարողների, այդ թվում՝ «Իսկանդեր» ԱՊԸ-ի գործունեությունը

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

Կառավարությունում քանի՞ հոգի է թեսթավորվել և ինչո՞ւ է աշխատում ողջ իշխանությունը. Սոնա Աղեկյան

Բոլորով իջնում եք...Ավտոբուսի ուղևորներին իջեցրեցին՝ կանգնած երթևեկողների պատճառով

Նախորդ տարիների համեմատ ավելացել է սպանությունների թիվը․ Արթուր Դավթյան

Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաներն իրենց սիրված զգան, մենք նրանց հետ ենք ամեն օր՝ արդեն 20. . .

Որտե՞ղ են հիմնադրամի գումարները․Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին

Բարոյական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանի գրառումը

Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ խոսնակ

Հնարավոր չէ՞ր դատարանի տարածքը ախտահանել ոչ աշխատանքային օրերին. շնչել հնարավոր չէ. դատավոր

Ուշացել եք՝ գնացքը գնացել է․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ կառավարությանը

Բարձր եմ գնահատում մեր միջև կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ. . .

Շնորհակալություն եմ հայտնում  նման պատրաստակամության համար. Նիկոլ Փաշինյան

Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին․ Էդմոն Մարուքյան

Նույն տրամադրությամբ կարող եք չեղարկել հունիսը կամ Ամանորը․Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետ կանչելու մասին

Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է

Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից մեկը՝ 69-ամյա կինը, քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ

Վարչապետը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ էլ սուրճ ա խմել․․․Ուրիխանյանը մտահոգ է

Մահացել է ևս 8 անձ, հունիսի 1-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 9492-ի

Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք․ Անի Սամսոնյան

Գևորգ Գրիգորյանը՝ բրիտանական կայքի հայտնի հոդվածի մասին

Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում․ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց

Մեր թեստը, ցավոք, դրական է, ամբողջ ընտանիքով վարակված ենք կորոնավիրուսով․Փաշինյան

Իշխանությունները զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա․ Մարուքյան

Բա հիմա կմզզաք, բա ի՞նչ կանեք․․․Հրաչյա Հակոբյան

Ինչպե՞ս ճիշտ հանել և ուտիլիզացնել դիմակն ու ձեռնոցները

Տարածում են հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում արտահայտածս միտքն աղավաղվում է

Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում կողքով անցնում եք ՝ վարակված է կորոնավիրուսով․ Նախարար

Սևանի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Դատարանը նշել է, որ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում

«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:


 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում: 
 
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է  հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
 
«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է, - «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:  
 
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև Վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:  
 
«Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»:

«Լիդիան Արմենիա»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին