▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավաճա՞ն եմ, թե՞ օտարերկրյա գործակալ, որ երազում ա` Է՞լ ինչ հող տա որևէ մեկին». Փաշինյան

«Էս ամեն ինչն ինչի՞ եմ ես ասում և անում, նրա համար, որ ես դավաճա՞ն եմ, նրա համար որ երազել եմ ամբողջ կյանքս, որ դառնամ դավաճա՞ն, կամ օտարերկրյա գործակա՞լ եմ, որ երազում ա` Էլ ինչ հող տա՞ որևէ մեկին: Մարդիկ կան, որ կարող են, իհարկե, տենց մտածել: Բայց ես սա անում եմ մի բանի պատճառով, որ հասկանում եմ, որ այն ճանապարհը, որի մի մասն էլ ես եմ ստանձնել իմ վրա, շարունակենք, այ էդ ժամանակ մենք հայրենիքը կկորցնենք: Որովհետև, ի վերջո, պե՞տք է այս ամենի մասին խոսել: Այն ռեժիմը, երբ մենք հավաքվում ենք ու սկսում ենք առանձին մոլորակ սարքել, ու մտածում ենք, որ մենք առանձին գլոբուսի վրա պետք է ապրենք և մեր գլոբուսից մեր ճշմարտությունները պարտադրենք աշխարհին, չի լինելու, նման բան չի լինելու»,- Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր հասցեին հնչող մեղադրանքներին պատասխանեց Փաշինյանը:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին