▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Առաքելյան, այլ անձը դու ես․․․անհետ կորածի հարազատ

Անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է դեռևս 2025թ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հասցեագրված դիմումի պատասխանին, որը տրվել է ընթացիկ տարվա փետրվարի 9-ին՝ ԱԺ-ում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ։ Դիմումով պահանջել էին հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որի պատասխանում նշվել է, որ այն գաղտնագրվել է և առանց համապատասխան թույլտվության, ենթակա չէ այլ անձանց տրամադրման։ «Մենք այլ անձինք չենք, մենք այն մարդիկ ենք, ովքեր դատարանով, օրենքով ճանաչվել են տուժողի իրավահաջորդ։ Մեր փաստաբանները մոտ օրերս կպատրաստեն նոր դիմում, որտեղ կկատարվեն հղումներ օրենքի կետերի վրա, որով կապացուցվի, որ ձեր տված պատասխանն ուղղակի անհիմն է»,- մասնավորապես ասել է Ղուկասյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին