Հունիսի 22-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում` Դեբեդ գետում ("Վոտխոզ" կոչվող պոմպակայանի տարածքում), երեխա է խեղդվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն, մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Շ.-ն (ք.Այրում, ծնվ. 2000թ., վիճակը բավարար) գետից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները գետից դուրս են բերել Լ. Գ.-ի (ծնվ.2000թ., ք.Այրում) դին:
Դեբեդ գետում երեխա է խեղդվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet