▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպքի վայրում էին նաև Երևանի քաղաքապետն ու ՀՀ գլխավոր դատախազը

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի վայրում, մինչև ուշ գիշեր շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների և ոստիկանության մասնագետները:

Դեպքի վայրում էին բազմաթիվ պաշտոնյաներ՝ ոստիկանապետը. գլխավոր դատախազը, ԱԻՆ նախարարը, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը:

Արտակարգ պատահարի լուրը ստանալուն պես մինչև ուշ գիշեր դեպքի վայրում էր գտնվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ակնկալվում է, որ պայթյունի պատճառների մասին պատկան մարմինները հաղորդագրություն կտարածեն վաղը, քանի որ դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը արտակարգ պատահարի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չէին հայտնում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին