▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 65-ամյա Ս.Մելիքսեթյանի մահվան դեպքի առթիվ, ում դիակը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում։

Հունվարի 6-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասի հարակից տարածքում դի կա: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Ս.Մելիքսեթյանի դին:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան պատճառները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կոտայքի մարզի ԴԲՓ-ից ստացվել է գրություն առ այն, որ փորձաքննության ընթացքում տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնց բնույթը և տեղակայությունը հիմք է տալիս  եզրակացնելու, որ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ բութ վնասվածքի:

ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քննության ընթացքում պարզվել է, որ Ս.Մելիքսեթյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի քարի արտադրամասի պահակակետում բնակվել է Գ.Հովհաննիսյանի հետ, ով աշխատել է նաև որպես պահակ:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Մելիքսեթյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել Գ.Հովհաննիսյանը, ով 2016 թվականի հունվարի 7-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին