«Դեռևս տվյալներ չկան, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների արդյունքում հայ զինվորներ գերի ընկել են, թե՝ ոչ: Հայկական կողմն իր մոտ Ադրեջանից գերի չունի»,-այս մասին ասուլիսին նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Մեզ մոտ կան ադրբեջանցի զինվորների դիակներ: Ի դեպ, ընդգծեմ, որ հայկական կողմը բոլոր մարդասիրական նորմերը պահպանում է: Հայաստանը դիակները հավաքել է, պահում է պատշաճ պայմաններում, որևէ մի գործողություն նրանց նկատմամբ չի իրականացրել, ինչը չենք կարող ասել ադրբեջանական կողմի մասին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` նկատելով, որ դիակների հետ վատ վարվելն Ադրբեջանի այցեքարտն է:
Դիակների հետ վատ վարվելն Ադրբեջանի այցեքարտն է
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


