▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք առևանգել են ԲՀԿ-ական ակտիվիստին

 

Տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ այսօր դիմակավորված և զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել են «Կասեցում» շարժման անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:
Մեր տեղեկություններով առեւանգված ակտիվիստը  Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: 
իչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգմանը, գրել է. «Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սև մեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի աղջիկ էր գտել, որից իմացանք մանրամասները, բայց իրան դեռ չենք տեսել ու չգիտենք ով ա։ Հիմա Արտակի եղբոր հետ կենտրոնի ոստիկանությունում ենք։ Մնացածը հետո»:

Տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ այսօր դիմակավորված և զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել են «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:

Առեւանգված ակտիվիստը  Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: 

Քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանը՝ գրել է. «Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սև մեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի աղջիկ էր գտել, որից իմացանք մանրամասները, բայց իրան դեռ չենք տեսել ու չգիտենք ով ա։ Հիմա Արտակի եղբոր հետ կենտրոնի ոստիկանությունում ենք։ Մնացածը հետո»:

ՀՀ Ոստիկանությունից նշում են, որ  այդ դեպքի մասին ահազանգ ունեն և հիմա հանգամանքներն են պարզում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին