▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված ու նռակով զինված անձն ավազակային հարձակում է գործել «Երևան Սիթիի» տարադրամի փոխանակման կետի վրա

Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին