▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժգոհություննե՞ր են եղել Վիկտոր Մնացականյանից. պարզաբանում է փոխքաղաքապետը

Լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն անդրադարձավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հրաժարականին: Հարցին՝ տարաձայնություննե՞ր են եղել նրա և քաղաքային իշխանությունների անդամների միջև, Հ. Սարգսյանը պատասխանեց, որ նման բան չկա: Մյուս հարցին՝ դժգոհություններ եղե՞լ են Մնացականյանից, պատասխանեց. «Իսկ դուք մեզնից լսե՞լ եք դժգոհություն: Ոչ, չկա նման բան, որևէ մեկին դժգոհություն չի տրվել, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Իսկ ինչո՞ւ են լավ կադրերը հեռանում պետական համակարգից, պաշտոնյան ասաց. «Պարոն Մնացականյանը չի ասել, որ հեռանում է պետական համակարգից: Նա ասել է, որ ինքը փորձելու է իր գիտելիքներն ու ներուժն այլ ոլորտում ներդնել՝ պետական համակարգին աջակցելու համար»:

Արդյոք կա՞ արժանի փոխարինող հարցին էլ փոխքաղաքապետն այսպես պատասխանեց. «Քաղաքապետն այժմ արձակուրդում է: Երբ վերադառնա, արժանի փոխարինող գտնի, այդ թեկնածուին անպայման կներկայացնենք ձեզ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին