▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք էլ այդ տարիքում լինեիք, կցանկանայիք գնալ Փաշինյանի հետ հանդիպմանը․ Նախարարը՝ լրագրողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ դպրոցականների մասնակցությամբ հավաքին ինչպե՞ս եք վերաբերվում հարցին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց․

«Ես կարող եմ ասել, որ մենք որևիցե առնչություն այդ երեխաների` այնտեղ գտնվելու հետ, չունենք»։ Հարցին՝ քանի որ առջևում քարոզարշավ է, հնարավո՞ր է կոչ անեք դպրոցի տնօրեններին, որպեսզի երեխաներին չներգրավեն այդ միջոցառումներին, նախարարը զարմացավ․ «Ի՞նչ է նշանակում՝ կոչ անել, որ չներգրավեն։ Այդ հարցը մեր օրակարգից դուրս է․ պետք չի դա փաթաթել մեր վզին։ Մարդիկ ազատ են․ որևիցե մեկը չի բռնանալու և չի բռնացել այս ընթացքում որևիցե մեկի կամքի և նրա գտնվելու վայրի տեղորոշման ընտրության, այդ իրավունքի վրա»։ Հարցին՝ այսինքն ինքնաբո՞ւխ են գնացել երեխաները․ Դումանյանն ասաց․ «Կարծում եմ` ինքնաբուխ է։ Դուք էլ, որ այդ տարիքում լինեինք, ցանկություն կունենայիք գնալու, ներկա գտնվելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին