▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամական պարգևատրումներ՝ Ազգային ժողովում. Արարատ Միրզոյանի նոր կարգադրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնյային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին