
Եգիպտացի դերասանուհի ու հաղորդավարուհի Էնթիսարը հայտնվել է սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ չամուսնացած տղամարդկանց համար օգտակար է պոռնոգրաֆիա դիտելը։ Ըստ դերասանուհու` դրանք օգտակար են այն տղամարդկանց համար, ովքեր, ֆինանսական խնդիրներից ելնելով, չեն կարող ամուսնանալ։ Դրանից հետո կառավարամետ կազմակերպությունները բողոք են ներկայացրել նրա դեմ, իսկ Եգիպտոսի գլխավոր դատախազը նրան մեղադրել է պոռնոկայքերի ու հեռուստաալիքների արգելափակման դեմ հանդես գալու մեջ:


