▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում ռուսական քաղաքացիական օդանավ է կործանվել. հայտնաբերվել են մնացորդները

Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են կործանված ռուսական քաղաքացիական օդանավի մնացորդները։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Յաում 7»-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Եգիպտոսի անվտանգության ուժերը շղթայել են կործանման վայրը, Սինայի հյուսիսային Էլ Արիշ քաղաքից շտապ օգնության  20 մեքենա է ուղարկվել վթարի զոհերին  տարհանելու համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավն առավոտյան թռիչք է իրականացրել Շարմ էշ-Շեյխից։  

Ներկայում տարվում են վթարի վայրի որոնողական աշխատանքներ։ Միջադեպի առնչությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլն անմիջապես դադարեցրել է իր աշխատանքային այցը։

Ավելի վաղ  «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել էին, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երևանի ժամանակով ժամը 06։21-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին