
Բրիտանական եկեղեցիներից մեկում գտել են 118 տարվա վաղեմության սենդվիչ: Սակայն ուշագրավն այն է, որ չնայած հնությանը` այն բավական լավ է պահպանվել: Իսկ սենդվիչի տարիքը պարզ է դարձել, քանի որ այն գտել են 1896 թվ-ին հրատարակվող թերթերից մեկի մեջ: Ընդ որում նշենք, որ սենդվիչը հայտնաբերել են եկեղեցական երաժշտական գործիքի մեջ, որի սեփականատերերը նախատեսել էին վաճառել այն:


