▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ը ժամանակ է ձգում

«Ռուսաստանը վերահսկում է ՀՀ բոլոր ենթակառուցվածքները:Այդ երկրի ազդեցությունն ու հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելափակում է՝ այլընտրանքային գործընկերներ ունենալու հարցում: Բայց այսօր ՌԴ-ն սնանկացման եզրին է, իսկ պտուղներն այսօր տեսնում ենք ՀՀ-ում.աղքատության, գործազրկության աճ, սոցիալական բևեռացում և այլն: Այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել միայն համակարգային փոփոխությամբ, կախվածությունից դուրս գալով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով.

«Խորհրդարան է անցել 4 ուժ, որոնցից միայն «Ելք»-ն ունի եվրոպամետ ընկալում: Բայց ի՞նչ է նա առաջարկում: Միայն ասում է՝ ԵՄ-ի հետ կնքել ազատ, համապարփակ ու խորը առևտրի համաձայնագիր, բայց չի ասում, թե ինչպե՞ս:  Դա կնքելու համար պետք է դուրս գալ ԵՏՄ-ից: Իսկ, եթե դա չես ասում՝ նշանակում է, որ աշխատում ես ժամանակ ձգել, սպասել, որ ԵՏՄ-ն փլուզվի: Իսկ նման հաշվարկը ոչ միայն անհավանական, այլ վտանգավոր է»,-ընդգծեց տնտեսագետը: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին