▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էն Բադասյանը մեռավ փաստեր բերելով, թե ի՞նչ է գողացել շտաբի պետը.ծպտուն չկա

«Դաշինքներում ականներ են տեղադրված: Այսօր նույնիսկ կարելի է ասել, թե ո՞վ է անցնելու և ինչպե՞ս: ՀՀ քաղաքացին էլ կընկնի նոր դեպրեսիայի մեջ, արտագաղթը խայտառակ ծավալների կհասնի: Բացի սա մեկ այլ խայտառակություն էլ է սպասվում: Դա «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածն է, որից ավելի ազգադավ բան գոյություն չունի: Հարցականի տակ կդրվի ողջ Արցախը, որի հետ եթե մի բան պատահի, ՀՀ չենք ունենա: Իսկ մարդիկ հիմա գլխապատառ իրենց ԱԺ են ուզում նետել ու շեֆի ցանկությունն ի կատար ածել: Եվ, եթե այն լիներ վտանգի դեմ բռունցքվելը, տնտեսությունը ոտքի կանգնեցնելը, կարելի էր ողջունել ու ուշադրություն չդարձնել, թե ով ինչպես է մուտք գործելու ԱԺ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը չհամաձայնելով հնչած տեսակետի հետ՝ ասաց, որ ապրիլի 3-ին  պարզ կդառնա, թե ո՞վ և ինչի՞ համար էր պայքարում:

Ինչ վերաբերում է ծրագրին՝ նշեց.

«Մեր ծրագրի առաջին կետերից մեկը վերաբերում է անցած 25 տարիներին անխտիր բոլոր պաշտոնյաների ունեցվածքի գույքագրմանը: Երկրի բյուջեին զգալի վնաս տված պաշտոնյաներին էլ պատասխանատվության կկանչեն»:

«Կարելի է գրել  ցանկացած ծրագիր, բայց հասարակությունը հոգնած է: Ո՛չ լսող կա, ո՛չ հավատացող: Մեկ օրինակ բերեմ: Տեսեք՝ ի՞նչ կատարվեց Վարդան Օսկանյանի որդու հետ: Պարզվեց, որ մարդ է առևանգվել: Շատ հեշտ է նման բաներ ձեռք բերել ու Օսկանյանին կախել որոշակի խնդիրներից: Մարդու, ով այսօր դուրս է եկել գործող իշխանության դեմ: Արդեն խոսում են Սեյրան Օհանյանի գործերը քննելու մասին:  Էն Բադասյանը մեռավ փաստեր բերելով, թե ի՞նչ է գողացել շտաբի պետը: Մի ծպտուն չկա:Սա ասում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հենց ընդդիմադիր է»,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն էլ վրդովվեց՝ ասելով, թե ընդդիմադիրի համար նկարագրած պարտադիր պայմաններն իրենց դաշինքն ապահովվում է.

«Ձեր նշած Օհանյանն ընդամենը մի քանի շաբա թ է սկսել քննադատել, Օսկանյանն էլ տարիներով ԱԺ չի գնացել ու թթու խոսք չի ասել»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին