▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին՝ Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուշակ չեմ, բայց ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին՝ Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը: Հա, հենց Երևանում, Հայաստանի սրտում, իրենց սրտի «İrəvan»-ում:

http://asekose.am/filemanager/uploads/evratesil.jpg

Հ. Գ. Հետո չասեք, թե ինչու նախապես մի կես բերան չտեղեկացրեցի:

Հերն էլ անիծած, որ Շուշին, Հադրութը, հայրենիքի ազատագրված տարածքները թշնամին օկուպացրել է, տվել ենք հազարավոր զոհեր, ունենք տասնյակ (հարյուրավոր) գերիներ ու այս պահին էլ թշնամին խորացած նստած է ՀՀ-ի տարածքում ու վերահսկում է մեր ճանապարհները: Կարևորը, որ ամենաքաղաքականացված շոՎուներից մեկը բերում ենք (տվեցին) Երևան: Ցնծում ենք բոլորս...»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին