Երբ այդ նույն դերասանների հասցեին հնչեցին ասեկոսեներ, թե իբր աղանդավոր են, հանրությունը լուռ էր, ոչ մի արձագանք էլ չեղավ, / դերասաններից բացի /, կնշանակի ձեզ համար միևնույն է, որ ձեր մտավորականները աղանդավոր կլինեն, իսկ այսօր երբ նրանց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում եք տեսել, ուր մասնակացել են Սուրբ և Անմահ Պատարագի, տեսար դու, ֆեյսբուքյան պարապները որոշել են դժգոհություն արտահայտել:
Սերժ Սարգսյանի դեմ այլ տարբերակով պայքարեք/ ի դեպ խելոք պայքար տեսնելու դեպքում, մեծ սիրով կմիանամ/, ֆեյսբուքում դժգոհություն հայտնելով, կամ սրան նրան հայհոյելով, ինչ-որ բանի չեք հասնելու, հեղափոխությունն ու բարեփոխությունները ֆեյսբուքում չեն անում, իրականում են անում:
Հա մի բան էլ. տանը նստած խմելով սահմանապահ զինվորի կենացը, դեռ չի նշանակում, որ դուք էլ մասնակից եղաք սահմանը պահելու գործին...