▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը ցանկանում է Տարոն Աջեմօղլուին հանձնել Թուրքիայի տնտեսության վերականգնումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է նոր կառավարության կազմում տնտեսական բլոկի կառավարումը հանձնել հայտնի ստամբուլահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին։

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է թուրքական Habertuk-ի լրագրող Նագեհան Ալչըն, Էրդողանը կարող է Տարոն Աջեմօղլուին հանձնել Թուրքիայի տնտեսությունը հիմքից վերականգնելու պարտականությունը։ «Էրդողանը ցանկանում է Տարոն Աջեմօղլուին առաջարկել ամբողջական լիազորություններ զբաղվելու Թուրքիայի տնտեսությամբ»,-գրել է Նագեհան Ալչըն։

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը և դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc նախագծի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս էր ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Կարդացեք նաև՝

Հայաստանը թեւակոխեց զարգացման նոր փուլ. Տարոն Աճեմօղլու

Կարդացեք նաև՝

Ցուկերբերգը ներկայացրել է հայազգի Տարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին