Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սիրիայի քրդերի մասին, հայտարարել է.
«Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) և դրա ռազմականացված թևը` Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայում պետություն ստեղծեն»:
Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ: