Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ մամուլում հայտնված լուսանկարի համար: Ընդդիմադիր «Hurriyet» թերթը «Քաղաքացի Քեմալ» վերնագրով նյութին կից հրապարակել էր քեմալական կուսակցության առաջնորդի լուսանկարը՝ կարճաթև շապիկով նստած ընթրելիս: Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Էրդողանը ընդդիմադիր թերթի հրապարակած այդ լուսանկարը և նյութի վերնագիրը վիրավորանք է համարել Թուրքիայի քաղաքացու նկատմամբ: «Այս լուսանկարները ողբերգակատակերգություն (տրագիկոմեիդա) են: Նրանք նման լուսանկարների պատճառով թշվառ դրության մեջ են հայտնվում»,-նշել է Էրդողանն, ապա հռետորական հարց ուղղել Քըլըչդարօղլուին. «Դու երբևէ Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»:
Էրդողանը՝ Քըլըրչդարօղլուին. «Դու Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet