▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի հերթական սպառնալիքը իրաքյան Քուրդիստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներին: Ըստ թուրքական «Sozcu» լրատվամիջոցի՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Կողմ է քվեարկել մասնակիցների 92 տոկոսը: Հետո ի՞նչ: Իսկ ո՞վ է ճանաչելու ձեր անկախությունը: Աշխարհը միայն Իսրայելից բաղկացած չէ:

Հենց սկսենք կիրառել մեր պատժամիջոցները, այն ժամանակ Բարզանին նեղը կընկնի: Այ, երբ փականը փակենք, այն ժամանակ էլ ամեն ինչ կավարտվի: Անգամ ուտելու բան չեն կարողանա գտնել»: Էրդողանը նաև հիշեցրել է, որ մինչև վերջին պահը ձգտել են քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին հետ պահել անկախության հանրաքվեի անցկացումից, բայց ապարդյուն: Թուրքիայի հանդեպ դավաճանական արարք է որակել հանրաքվեի անցկացումը և նաև նշել, թե կասկածելի են և մասնակցության տոկոսը, և քվեարկության արդյունքները:

Թուրքիայի նախագահի համոզմամբ, եթե Բարզանիին հետ չկանգնի սխալ ճանապարհից, ապա պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանում կոնֆլիկտներ հրահրած գործիչ»: «Ամեն դեպքում այս պահին մեր սեղանին են թե տնտեսական պատժամիջոցների և թե ռազմական այլընտրանքների հարցերը»,- նկատել է տվել Էրդողանը:

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին