Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիային 1.2 մլն դոլարի զենքի վաճառքից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշմանը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, նկատի ունենալով Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG-ԺՊՈւ) ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունը, ասել է. «Մենք նույնիկս փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք դուք անվճար զենք տրամադրում այդ ահաբեկչական կազմակերպություններին: Որպես ռազմավարական դաշնակից՝ մենք շատ մտահոգված ենք, քանի որ չենք կարողանում այս հարցի պատասխանը գտնել»: Նշենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով կոնգրեսին: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Էրդողանն արձագանքել է իր թիկնազորին զենք չվաճառելու մասին ԱՄՆ-ի որոշմանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet