▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի մի հատվածում կարող է դիտվել տեղատարափ անձրև, իսկ մյուսում` ընդհանրապես տեղումներ չլինեն


Առաջիկա օրերին հանրապետության տարածքը հիմնականում գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում և սպասվում է անկայուն եղանակային ռեժիմ: Անկայունությունը հատկապես մեծ կլինի երեկոյան ժամերին: Միայն վաղը ցերեկը կլինի առանց տեղումների եղանակ: 

Այսօր երեկոյան ժամերին և գիշերը, ապրիլի 27-30-ին կրկին, հատկապես երեկոյան և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում բավականին մեծ է կարկտի հավանականությունը: 

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մետր վայրկյանում: Սակայն պետք է նշել, որ անձրևները հիմնականում կրելու են երակային բնույթ, այսինքն, Երևանի մի հատվածում կարող է դիտվել տեղատարափ անձրև, իսկ մյուս հատվածում` ընդհանրապես տեղումներ չլինեն:

Օդի ջերմաստիճանը գրեթե ողջ շաբաթվա ընթացքում էական փոփոխություններ չի կրի` Երևանում գիշերը տատանվելով +12…+14, ցերեկը +26…+28 աստիճանի սահմաններում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին