▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջը

Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում պարեկները Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է: Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: Ահազանգով դեպքի վայր է ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզում են, որ  վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն:

Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիազորների կողմից հայտնաբերվում ու մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվում, որից հետո ձերբակալվում է:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է  Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես  մատուցող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին