▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բախվել են Ազգային Ժողովի պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը

Մարտի 27-ին, Երևանում վթարի է ենթարկվել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փողոցում, բախվել են Մ. Թումասյանի վարած Porsche Panamera մակնիշի 01 MT 110 համարանիշի/ պատգամավորի անուն-ազգանվան սկզբնատառերն են/ և դեռևս անձը չպարզած Mercedes մակնիշի 09 OU 076 համարանիշի ավտոմեքենաները:  

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

 Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին