▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ցրտահարությունից մայր ու որդի մահացել են

Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին