▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հրազենով սպանել են 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի ընտանիքին պատկանող շանը

Մարտի 24-ին հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր»  ցեղատեսակի շունը:

Գրում է shamshyan.com-ը:Ոստիկանության  Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած  դեպքի փաստով:

Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն  և հայտնել, որ  նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում  Մոլդովական  փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր»  ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝  հրազենով մի քանի անգամ կրակելով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված  Տիգրան  Զաքարյանի եղբորը՝ Դավիթին ու եղբոր մահից հետո մի բարեգործ իր շան ձագուկին նվիրել էր հերոսի եղբորը:

Երեխան այնքան կապված էր շան հետ, որ հաճախ նաև եղբոր շիրիմին էր այցելում շան հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին