▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Ինկասացիայի մեքենայով կին են առևանգել

Այսօր մի խումբ երևանցիներ ականատես են եղել, թե  ինչպես 14.00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում, 760 ՏԼ 01 պետհամարանիշի  Ինկասացիայի դեղնավուն մեքենայով միջին տարիքի մի կին են առևանգել:

Քաղաքացիները Asekose.am-ին հայտնել են, որ իրենք  նկատել են, թե ինչպես է մի տղամարդ բռնությամբ կնոջը հրում դեպի մեքենա, իսկ կինը բղավոցներով փորձում էր պաշտպանվել ու օգնության էր կանչում: 

Քաղաքացիները զանգահարել են ոստիկանություն և 911 ծառայություն:

Ինկասիայի նշված մեքենան շարժվել է դեխի Պռոշյան փողոց:

Մանրամասներն ու դեպքի  մասին նոր տեղեկություններ կփորձենք ներկայացնել ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին