▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, տվել հայհոյանքներ և թքել նրանց վրա

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan մանկիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը ու այդ ընթացքում կասկածներ է առաջացել, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը, ով Երևանի բնակիչ, 31-ամյա Լուսինե Վ.-ն․ է, ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ: Դրանից հետո պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից և լսելով դա, կինը սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել պարեկներին: 

Այդ ընթացքում վերջիններս փորձել են հանդարտեցնել  Լուսինե Վ.-ին,  սակայն  վերջինս շարունակել է հայհոյանքներ տալ, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ է հասցրել պարեկներին, ապա մաստակը թքել նրանց վրա:

Պարեկները ստիպված ոչ սաթփ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ էլ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատերելու  համար նյութեր են  նախապատրաստվել ու Լուսինե Վ.-ին ներկայացրել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք, իսկ Լուսինե Վ.-ն ձերբակալվել է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին