▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից 36-ամյա շինարարն ընկել և տեղում մահացել է

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, շինարարական աշխատանքներ կատարելիս 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինության մոտ կա ցուցանակ, որով պարզ է դառնում, որ կապալառուն «Ակուրատ Գրուպ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը «Մագա» ՍՊԸ-ն է։ Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ «Մագա» ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Մակարյանն է, ում պատվերով էլ կառուցվում է շենքը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին