Երևանի փակ ակումբներից մեկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախատեսվում է սեքս միջոցառում-խնջույք։ Ակումբը վստահեցնում է, որ մասնակիցների անձի գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է։
Օրագիր.News-ն է գրում ու հավելում, որ կայքի տեղեկություններով՝ խնջույքի երկու տիպի տոմս է առաջարկվում՝ դասական, որի արժեքը 80․000 դրամ է, և պրեմիում՝ 150․000 դրամ արժողությամբ։
«Ի դեպ, առաջարկվող տելեգրամյան ալիքում միջոցառման կազմակերպիչները գրառում էին արել՝ շեշտելով, որ նամակների հոսքը չի դադարում, և հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն կա, այնինչ նախապես նշվել էր, որ խնջույքին կարող են մասնակցել 50 կին և 50 տղամարդ։
Մեր տեղեկություններով՝ կազմակերպիչները Երևանում այս տարի այդպիսի 4 միջոցառում են նախատեսում»,-գրում է սկզբնաղբյուրը։