▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում՝ սեփական տան դարպասի մոտ, աթոռին նստած, հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

http://asekose.am/filemanager/uploads/diak.jpg

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դինՆրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ  ձեռքում էլ հայտնաբերվել է  երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Պատահարներ ավելին