▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում սպանել են վրացի երիտասարդի

Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին հայտնում  է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից  ոստիկանության կենտրոնական բաժին  ահազանգ է   ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները տեղում պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է: 

Ոստիկանները  հվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր: 

Մինչ իրավապահների զննությունը, իվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին: 

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

 Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին