Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մինչև բողոքելը իշխանությունից (որը շատ թերություններ ունի, անշափ շատ), քարկոծելը նրան լիսկաների, վարդանիկների և այլնի համար, մի հատ հայացք գցենք մեր վրա: Օրվա մեջ միայն Երևան քաղաքով քայլելիս քանի՞ պոտենցիալ «լիսկա», «վարդանիկ» ու «լֆիկ» ենք տեսնում, որոնք պատրաստ են քծնել, քցել, ծեծել, օրենք խախտել սեփական շահի համար:
Քանի՞ անգամ ենք օրվա մեջ համոզվում, որ նման մարդիկ անգամ պատերացում չունեն՝ ինչ է պետականությունը, մարդու իրավունքները, օրենքը և դատարանը: Իսկ ինչո՞ւ պիտի այդ թվում նման մարդկանցից բաղկացած մեր հասարակությունը կարողանա ձևավորել նորմալ պետականություն, իշխանություն, ժողովրդավարական համակարգ:
Մարդկանց գիտակցությունը թմրած է, հասարակության մեծ մասը անվստահությամբ է լցված, ավելի ճիշտ՝ թքած ունի ոչ միայան ընդդիմության և իշխանության, այլ ողջ պետական համակարգի վրա:
Խոր անտարբերության հասնող պասիվ անվստահությունը պետական համակարգի նկատմամբ ցանկացած երկրում իդեալական պայամաններ է ստեղծում իշխանական դաշտում գոծողությունների կատարյալ ազատության ու էլիտայի վերարտադրման համար: Սա ճահիճ է, որից պետք է դուրս գալ կրթության, քաղաքցիների ըմբոստության, համարձակության և ոչ կրավորական պահվածքի շնորհիվ: Սրա հիմքը ճիշտ կրթությունն է:
Հակառակ պարագայում, իհարկե, նույնպես սպասվում զարգացում, բայց դեպքի դեգրադացիա: Ճահճում էլ են տեղի ունենում պրոցեսներ՝ փտման, նեխման...