▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ` Գագիկ Ծառուկյանն, այսօր` Սերժ Սարգսյանը

Ըստ Նախագահի գրասենյակի տարածած հաղոդագրության համաձայն,  Սերժ Սարգսյանն այսօր շրջել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրաքանտեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին:

Ի դեպ, ցուցահանդեսի մասնակիցների թվում շատ են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Գրուպին պատկանող ընկերությունները:

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան պատահական հանդիպումը ցուցահանդեսի տաղավարներում բացառվում էր, քանի որ ԲՀԿ ղեկավարը երեկ է մասնակցել ցուցահանդեսի բացման արարողությանը, իսկ վաղը, հիշեցնենք`  Ազատության հրապարակում նախատեսված Եռյակի հանրահավաքի ընթացքում պատրաստվում է իշխանությունների հասցեին սուր քննադատական ելույթ ունենալ` սոցիալական ուղղվածությամբ:

Նշենք, որ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդեսի նպատակն է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին