▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության  Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին