▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու տարի անց Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ճանապարհ

«Այսօր իտալական «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդիի հետ ստորագրեցինք Բաբաջանյան-Աշտարակի խճուղի 9,4 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարող երկկողմ հուշագիրը, որն էլ տեղադրվեց նոր կառուցվող ճանապարհի հիմքում:

Մայրաքաղաքի կենտրոնի և գլխավոր փողոցների ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ մի շարք նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Այս համատեքստում Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակեցինք և փուլ առ փուլ կյանքի ենք կոչում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը:

Երկու տարի անց մեր համաքաղաքացիներին կհանձնենք որակապես միանգամայն նոր ու հարմարավետ ճանապարհ: Եվ արդեն 2020թ. սկզբին կունենանք Երևանի կենտրոնը շրջանցող միջազգային չափորոշիչներին համապատասխան շուրջ 23 կմ ճանապարհ»,-գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին