▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ անհրաժեշտ չէ.Թուրքերը՝ ՀՀ անկախության օրը Երևան իրենց այցի մասին

Հայաստանում են Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ, գրող Ալի Բայրամօղլուն, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն, գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն:

«Մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկու հասարակությունների մերձեցման կողմնակիցներն ենք, ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանում մեր գտնվելը կարծես թե 2008 թվականին սկսված հայ-թուրքական արձանագրությունների շարունակությունն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալի Բայրամօղլուն:

Շարունակելով հայրենակցին՝  Ուֆուկ Ուրազը նկատեց.«Ուրախ ենք, որ ՀՀ Անկախության օրը Հայաստանում ենք: Ինչպես գիտեք՝ Թուրքիան առաջին պետությունների շարքում է, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, բայց խոչընդոտներ եղան ու հարաբերությունները չզարգացան: 2008 թվականի արձանագրությունները մեզ շատ էին ոգևորել: Այս արձանագրություններն առանց նախապայմանների պետք է ընդունվեն: Մեր համագործակցության համար երկրաշարժ անհրաժեշտ չէ»:

«Փակ սահմաններով համագործակցություն հնարավոր չէ»,-ընդգծեց  Էրոլ Քաթիրջօղլուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին