▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղայինների նստարանների վրա ասեղների մասին նյութը հին է ու կապ չունի Հայաստանի հետ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

«Ֆեյսբուքում օգտատերերից մեկը մի նյութ է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել»:

Հայտնում եմ, որ նյութի ամսաթիվը հին է և մեր երկրի հետ որևէ կապ չունի:

 Մի քանի անգամ օգտատերին խնդրել ենք հեռացնել ապատեղեկատվությունը, սակայն նա շարունակում է տարածել` անհասկանալի պատճառներով»:

 

 


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին