▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն`չէ.Վազգեն Խաչիկյանի առաջին հարցազրույցը

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Վանաձորի քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով վաղաժամ դադարեցվել է նրա պատժի կրումը:

Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան:

Armtimes.com-ին հաջողվեց այս և մի քանի այլ հարցեր ուղղել Վազգեն Խաչիկյանին:

– Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր

 ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն,

 կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե 

կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:)

– Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը:

– Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ 

Շարմազանովը հայտարարում է, որ դուք

 ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում:

 – Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև՝ այլ կուսակցություններում:

Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ,

 շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի 

համար:

 – Ո՛չ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել:

– Բայց Երևանում եղե՞լ եք:

 – Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում:

– Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում 

շնորհակալություն հայտնել:

 – Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում, Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն՝ չեմ խոսի, հարցեր մի՛ տվեք:

– Այսինք որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել:

 – Ասում եմ`Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ:

Պարոն Խաչիկյան, Աստծո անունը շատ եք տալիս, 

զղջու՞մ եք կատարվածի համար, նկատի ունեմ 

գումարների յուրացումը:

-Արդեն ուզում ես հարցազրույց անել, չեմ խոսի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին