▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես՝ ինքս, երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ. Փաշինյան

«Եթե նկատեցիք, մենք կորոնավիրուսի հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք։ Դա եղավ այն բանի շնորհիվ, որ պատվաստումների որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունն ընդհանուր համաճարակային իրավիճակի վրա»:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկրորդը, իհարկե, նախորդ շրջանում նաև հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորման պրոցես եղավ։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է։ Դա կլինի հունվարի կեսին, թե փետրվարի սկզբին, էական չէ։ Մեր խնդիրն է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես դա անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Պետք չէ, որ դանակը ոսկորին հասնի, որ տեղից շարժվենք»։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/nikol_pashinyan_5.jpg

Վարչապետը նշեց, որ շատ կարևոր է այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակվեն պատվաստումները․

«Ես՝ ինքս, երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում։ Այսօր երկրներ կան, որ քննարկում են 4-րդ դեղաչափ պատվաստանյութի մասին։ Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի կորոնավիրուսի նոր ալիքները մեր հանրային, սոցիալտնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան»,- ասաց Փաշինյանը:

«Այս պահին պատվաստանյութերի պակաս չկա, ավելին՝ այսօր գումար է հատկացվել, որպեսզի ձեռք բերվի Pfizer-ի առաջին խմբաքանակը»,- հավելեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին